211652_close_icon
views-count23196 դիտում article-date 20:56 31-01-2019

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Toyota Camry-ն ու Opel-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Շիրակացի եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բախվել Toyota Camry մակնիշի 77 GA 775 համարանիշի եւ Վանաձոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Վահրամ Փարսադանյանի վարած Opel Vectra մակնիշի 10 OL 635 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Փարսադանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարական վարչության փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Վ. Փարսադանյանը ծառայում է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է Toyota Camry-ի վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր