Լոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է հայկական դպրոցում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը
Լոս Անջելեսի ոստիկանությունը տարածել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է անհայտ տղամարդը [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/30/1116182/]թուրքական դրոշներ կախում[/url] հայկական դպրոցի սանդուղքին:
Ոստիկանությունը խնդրում է բոլորին, ովքեր ճանաչել են հանցագործին, կապ հաստատել իրենց հետ:
Ոստիկանությունը կասկածյալին նկարագրել է որպես մոտ 170 սմ հասակ ունեցող տղամարդ: Նա սեւ դիմակ է կրել, գլխանոցով սեւ բաճկոն, սեւ տաբատ եւ սեւ կոշիկներ:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը միջադեպերից մեկը հետաքննում է որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն: