1456 դիտում
16:30 31-01-2019
Ճապոնիայում մեկնարկել է ձյունե և սառցե քանդակների ամենամյա փառատոնը
Ճապոնիայի Հոկայդո կղզու Սապպորո քաղաքում հունվարի 31-ին սկսվել է հոբելյանական 70-րդ Ձյան փառատոնը։ Այն կոչվում է «Յուկի մացուրի»:
Ինչեպս հաղորդում է Tass գործակալությունը, ավանդույթի համաձայն՝ փառատոնի աշխատանքի առաջին օրերին այցելուներին մատչելի է միայն Ցուդոմե հրապարակը, որը գտնվում է քաղաքի ծայրամասում: Այնտեղ կառուցված են մի քանի թեքուղիներ՝ փչովի սահնակներով սահելու համար, որոնցից ամենամեծի երկարությունը 100 մետր է:
Փառատոնի հյուրերը նաև կարող են մասնակցել զանազան ձմեռային զվարճանքների. ձնագնդիկների դիպուկ նետում, սառցե սպասքի պատրաստում, ձյունագնացին կապված փչովի մակույկով սահում ու նույնիսկ գոլֆ՝ ձյան վրա: Իսկ օրվա ընթացքում տեղաբնակները կմասնակցեն Ցուդոմեում կայանալիք սառցե քանդակների մրցույթին։
«Յուկի մացուրի»-ի հիմնական հարթակը կբացվի փետրվարի 4-ին Սապպորոյի կենտրոնում՝ Օդորի զբոսայգու շրջանում: Այնտեղ կցուցադրվեն ձյունե եւ սառցե 100 արձաններ: Գլխավոր մրցանակի համար մրցութային ծրագրին մասնակցում են 9 թիմերի աշխատանքներ՝ ՉԺՀ-ից, Կորեայի Հանրապետությունից, Ֆինլանդիայից, Հավայիներից, Ինդոնեզիայից, Մակաոյից, Լեհաստանից, Սինգապուրից և Թաիլանդից:
Նմանատիպ նյութեր
4872 դիտում
18:24 04-01-2016
Չինաստանում մեկնարկել է սառցե քանդակների միջազգային փառատոնը. ֆոտոշարք
1365 դիտում
19:12 24-08-2022
Երևանում կկայանա «Ձյունե թագուհին» սառցե ներկայացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1836 դիտում
13:40 06-02-2014
Ճապոնիայում մեկնարկեց Ձնե քանդակների փառատոնը. տեսանյութ
Այս բաժնից
1312 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով
1312 դիտում
21:13 06-01-2025
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվել
937 դիտում
20:13 06-01-2025
Ավստրիայում «Ազատություն» կուսակցության առաջնորդին հանձնարարել են կառավարություն ձևավորել