6416 դիտում
19:08 22-09-2017
Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը
Սեպտեմբերի 28-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը:
Փառատոնը մեկնարկել է 2014 թվականից և իրականացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Այն մշակութային կարևոր իրադարձություն է` կոչված ավանդական երգարվեստի, պարարվեստի և երաժշտարվեստի պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը:
Հայկական ավանդական երգերն ու պարերը կներկայացվեն լավագույն խմբերի կատարմամբ՝ բնօրինակ տարբերակով և կենդանի հնչողությամբ:
Փառատոնն այս տարի տեղի կունենա նաև Արցախում: Կմասնակցեն 19 երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վան», «Վերադարձ», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Մարաթուկ», «Տավրոս», «Մշո հավքեր» (Գավառ), ինչպես նաև վեց նոր խմբեր՝ «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Արեգ», «Մարաթուկցիներ»:
Փառատոնի ընթացքում կցուցադրվեն նաև ֆիլմեր հայկական երգի ու պարի երախտավորների վերաբերյալ՝ որպես արժևորում նրանց գործունեության ու մեզ փոխանցված ավանդի:
Նմանատիպ նյութեր
8223 դիտում
17:13 03-08-2019
«Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 23-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում
2151 դիտում
19:22 29-09-2014
«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում
4099 դիտում
22:06 25-09-2015
Գաֆեսճյան քանդակների պարտեզում տեղի կունենա «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոն
Այս բաժնից
493 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
631 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1105 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը