211652_close_icon
views-count4710 դիտում article-date 18:24 04-01-2016

Չինաստանում մեկնարկել է սառցե քանդակների միջազգային փառատոնը. ֆոտոշարք

Չինաստանի Հարբին քաղաքում բացվել է սառցե և ձնե քանդակների ամենամյա միջազգային փառատոնը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Հարբինի փառատոնն աշխարհում սառցե քանդակների 4 խոշոր փառատոներից մեկն է։ Պատրաստված սառցե քանդակների լուսավորման համար օգտագործվում են գույնզգույն լույսեր՝ քանդակների վրա ստեղծելով լուսային տարբեր ձևավորումներ: Նշենք, որ Հարբինի փառատոնն անցկացվում է 1963-ից։ Այն հաճախ ընդհատվել է, օրինակ, Մշակութային հեղափոխության ժամանակ, և կրկին վերականգնվել է 1985-ին։ Ներկայացնում ենք փառատոնի սառցե քանդակները` ֆոտոշարքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր