211652_close_icon
views-count9974 դիտում article-date 11:22 31-01-2019

Լիոնել Մեսսի Ֆուտբոլային գերաստղի կյանքը՝ մեկ գրքում

1987թ–ի հունիսի 24՝ այս օրը լույս աշխարհ եկավ ֆուտբոլի ապագա գերաստղ Լիոնել Մեսսին: Այսօր՝ գրեթե 32 տարի անց, դժվար է պատկերացնել ֆուտբոլային աշխարհը առանց արգենտինացի վիրտուոզի: Էլ ավելի դժվար է մեկ գրքի շրջանակներում ներկայացնել նրա անցած ամբողջ ուղին: Դա այն է, ինչ փայլուն կերպով հաջողվել է անել Եվրոպայի ամենահայտնի մարզական լրագրողներից մեկին՝ Լուկա Կայոլիին: «Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունը»՝ Կայոլիի այս հիանալի գիրքը պատմում է Լիոնել Մեսսիի կյանքի, առաջին մարզական քայլերի, հաջողությունների ու ձեռքբերումների, բնավորության դրական ու բացասական կողմերի, ինչպես նաև երկրպագուների հետ հարաբերությունների մասին։ Այստեղ մենք կգտնենք այն ամենը, ինչ արդեն գիտենք այս հրաշալի ֆուտբոլիստի մասին, և այն ամենը, ինչի մասին կարող ենք իմանալ միայն այս գրքից: Գիրքն արդեն հասցրել է սիրվել մարզասերների կողմից և դառնալ բեսթսելլեր։ Վստահ ենք, որ Մեսսիի նման մեծության աստղերի կենսագրականներն ուսանելի են նոր սերնդի համար և պատկերացում կտան, թե ինչպիսի տեսք ունի ֆուտբոլային աշխարհը ներսից։ [url=https://www.totogaming.am/]TotoGaming[/url]-ը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, աշխատում է ֆուտբոլասերներին հետաքրքիր անակնկալներ մատուցել։ Ընկերությունը հովանավորել է Լիոնել Մեսսիի մասին այս բազմաբովանդակ գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը՝ համագործակցելով Newmag ընկերության հետ։ Համոզված ենք՝ գիրքը դուր կգա ձեզ և թույլ կտա ճանաչել Մեսսիին մեկ այլ, ձեզ համար դեռևս անհայտ կողմից: [url=https://www.totogaming.am/]TotoGaming[/url]-ը միշտ սպորտի կողքին է և խոստանում է շարունակել հայալեզու որակյալ սպորտային գրականության ստեղծմանն ու տարածմանն ուղղված աշխատանքները:

Նմանատիպ նյութեր