Մենք տեսանք լավագույն Արգենտինային. Լիոնել Մեսսի
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ԱԱ-2014-ի խմբային փուլում Նիգերիայի (3:2) հավաքականի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո արտահայտել է իր ուրախությունը:
« Ես երջանիկ եմ, քանի որ խմբային փուլի բոլոր խաղերում հաղթանակ տոնեցինք և խմբից առաջին տեղով դուրս եկանք 1/8 եզրափակիչ փուլ: Նիգերիան լավ էր խաղում, և եթե նրանց ազատ տարածություն ընձեռվի,ապա նրանք մեծ խնդիրներ կստեղծեն: Այժմ մենք սխալվելու իրավունք չունենք, քանի որ սխալվելու դեպքում կուղևորվենք տուն: Հուսով ենք կկարողանանք գնալ հաղթական ուղղով: Այս խաղում մենք տեսանք լավագույն Արգենտինային»,-նշել է Մեսսին: