Մեզ անհրաժեշտ է բարելավել մեր խաղը. Լիոնել Մեսսի
Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել մեսսին ԱԱ-2014-ի խմբային փուլում Իրանի դեմ կայացած հանդիպումից հետո դժգոհ է մնացել իր թիմի ցուցադրած խաղից:
« Մենք խմբում զբաղեցնում ենք առաջին տեղը, սակայն գիտենք, որ թիմի ցուցադրած խաղը չի համապատասխանում նրա հնարավորություններին: Իրանը հիանալի էր պաշտպանվում և քիչ ազատ տարածություններ էր թողնում մեզ համար: Սակայն մեզ հաջողվեց բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծել նրանց դարպասի ուղղությամբ: Ուրախալի է, որ արդյունքում կարողացանք հաղթել, սակայն մեզ անհրաժեշտ է բարելավել մեր խաղը»,-ասել է Մեսսին: