12255 դիտում
11:38 30-01-2019
Շտապօգնության ավտոմեքենայի հերթական վթարի կապակցությամբ առողջապահության նախարարը հորդորել է խստորեն պահպանել կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Շտապօգնության ծառայության ղեկավարությանը կոչ է անում ապահովել շտապօգնության մեքենաների վարորդների կողմից երթևեկության բոլոր կանոնների խստորեն պահպանումը:
«Քիչ առաջ տեղեկացա Երևան քաղաքում տեղի ունեցած շտապօգնության մեքենայի հերթական վթարի մասին։ Հետ վերադառնալուն պես լուրջ հետևություններ կարվեն Երևանի շտապօգնության ծառայության կազմակերպման հարցերի շուրջ՝ չնայած որ այն գտնվում է Երևանի քաղաքապետարանի, այլ ոչ թե առողջապահության նախարարության ենթակայության տակ։ Սա արդեն նման երկրորդ դեպքն է վերջին մեկ ամսվա ընթացքում, ինչը պարզապես անթույլատրելի է։ Շտապօգնության ծառայության ղեկավարությանը կոչ եմ անում ապահովել շտապօգնության մեքենաների վարորդների կողմից երթևեկության բոլոր կանոնների խստորեն պահպանումը, երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար ձայնային և լուսային ազդանշանների պարտադիր միացրած լինելը։ Մյուս վարորդներին կոչ եմ անում միշտ զիջել շտապօգնության մեքենաներին»,- ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արսեն Թորոսյանը:
Առողջապահության նախարարը վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթել:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/30/1116166/]հայտնել [/url]էինք, որ երեկ՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել էին BMW մակնիշի 01 DP 505 համարանիշի և Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում գրանցված 1-03 շտապօգնության ավտոմեքենան:
Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել էր, ինչի հետևանքով էլ շտապօգնության վարորդը, բժիշկը, բժշկուհին, և հիվանդը, ում հիվանդանոց տեղափոխելիս են եղել, քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների օգնությամբ դուրս էին բերվել ավտոմեքենայից և վիրավորները մի քանի այլ շտապօգնության մեքենաներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
Նմանատիպ նյութեր
15743 դիտում
12:42 26-04-2018
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց խստորեն պահպանել երթևեկության կանոնները
1804 դիտում
18:27 27-08-2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել որսի կանոնները