2411 դիտում
17:34 05-03-2020
ԱԻ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները. օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +24 աստիճան
Հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում մարտի 8-ին և 9-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, որի արդյունքում, այդ օրերին օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով՝ հասնելով մինչև 24 աստիճանի:
ԱԻ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հատկապես, գարնանային և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս՝ [color=#CC0000]հավաքված աղբն ու չոր խոտը չայրել առանց հսկողության:[/color] Կանոնների խախտումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:
Համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի՝ «Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում: Արգելվում է նաև կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում» (հոդված 21):
Նմանատիպ նյութեր
1388 դիտում
12:57 06-04-2017
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
3108 դիտում
14:00 22-12-2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
5154 դիտում
12:21 08-08-2017
ՀՀ ԱԻՆ-ը հիշեցնում և հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները
Այս բաժնից
307 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
907 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
496 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում