Ունաի Էմերի. Այս պահին մենք չենք կարող նոր խաղացողներ գնել
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պատմել է տրանսֆերային շուկայում ակումբի աշխատանքի մասին:
«Ղեկավարությունն ինձ հայտնել է, որ մենք այժմ չենք կարող խաղացողներ գնել: Ամռանը ամեն ինչ պետք է փոխվի, մենք կկարողանանք գումարներ ծախսել:
Նոր խաղացողներ գնելու խնդրանքը՝ ամենահեշտ տարբերակն է, բայց ինձ դուր է գալիս աշխատել նրանց հետ, որոնք մենք ունենք: Իմ խնդիրն է բարելավել ֆուտբոլիստների խաղը:
Ես գոհ եմ կազմից: Մենք կարող ենք Անգլիայի առաջնությունում և Եվրոպայի լիգայում պայքարել ամենաբարձր տեղերի համար: Մենք ցանկանում ենք հայտնվել թոփ-4-ում», ասել է Էմերին:


