Ունաի Էմերի. Մենք դեռ շատ գործ ունենք անելու
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է ԱՊԼ-ի 3-րդ տուրում «Վեսթ Հեմի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/25/1103806/]հաղթանակը[/url] (3:1):
«Շատ ուրախ ենք, քանի որ սա երկու պարտություններից հետո առաջին միավորներն են: Շատ կարևոր էր հաղթել, և մենք ցույց տվեցինք, որ ունակ ենք առաջին խաղակեսում 0:1 հաշվով պարտվելուց հետո պայքարել մինչև վերջ:
Երկրորդ խաղակեսում մենք ցանկանում էինք բալանս պահպանել խաղադաշտում և դա մեզ հաջողվեց: Երկրորդում մենք ավելի լավ խաղացինք ու ավելի լավ էինք խաղը վերահսկում:
Բայց մեզ անհրաժեշտ է կատարելագործել խաղը, անելիք դեռ շատ կա, գնդակի վերահսկողությունը պետք է ավելացնենք», ասել է Էմերին: