8657 դիտում
19:08 20-07-2017
Ունաի Էմերի. Մենք կփորձենք ձեռք բերել Նեյմարին
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին հավանական ձեռք բերմանը:
«ՊՍԺ-ն ցանկանում է աշխարհի լավագույն խաղացողներին ձեռք բերել: Եթե մենք ցանկանում ենք մրցակցել «Բավարիայի», «Բարսելոնայի», «Ռեալի» հետ ու ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում, ապա ՊՍԺ-ին անհրաժեշտ է աշխարհի թոփ-5 խաղացողներից մեկը:
Նեյմարը աշխարհի հինգ լավագույն խաղացողներից մեկն է: Ակումբի ղեկավարությունը տարիներ շարունակ աշխատել է հրավիրել լավագույն ֆուտբոլիստներին:
Մենք կփորձենք ձեռք բերել Նեյմարին: Հնարավոր է, հասնենք մեր նպատակին, իսկ միգուցե՝ ոչ», ասել է Էմերին:
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Նեյմարն իր մտերիմներին հայտնել է, թե տեղափոխվում է ՊՍԺ, ինչի համար միանվագ կստանա 50 մլն եվրո և շաբաթական 670 հազար եվրո: Սակայն դրա համար ՊՍԺ-ն պետք է վճարի բրազիլացու հրաժարագինը, որը կազմում է 222 մլն եվրո:
Նմանատիպ նյութեր
7291 դիտում
23:59 25-08-2018
Ունաի Էմերի. Մենք դեռ շատ գործ ունենք անելու
2886 դիտում
22:55 22-11-2018
Ունաի Էմերի. «Արսենալը» գահավիժում էր ներքև, մենք պետք է կանգնեցնեինք դա
3802 դիտում
23:42 10-12-2018
Ունաի Էմերի. Մենք Դեմբելեի հարցը կլուծենք ակումբի ներսում
Այս բաժնից
5550 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
655 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ