Ունաի Էմերի. Մենք դեռ կարող ենք տիտղոս նվաճել և հայտնվել Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ամփոփել է թիմի ելույթները Անգլիայի առաջնությունում:
Հիշեցնենք, որ վերջին տուրում «Արսենալը» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց «Բերնլիին» և գրավելով 5-րդ տեղը, ապահովեց Եվրոպայի լիգայի ուղեգիր:
«Ես հպարտանում եմ իմ խաղացողներով, մենք արժանի էինք, որպեսզի պայքարեինք թոփ-4-ի համար, սակայն վերջին պահին բաց թողեցինք մեր շանսը, սակայն շատ մոտ էինք:
Մենք չկարողացանք ԱՊԼ-ում հասնել մեր գլխավոր նպատակին, սակայն մենք ունենք Եվրոպայի լիգա, որպեսզի նվաճենք տիտղոսն ու ձեռք բերենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր», ասել է Էմերին: