Ռոնալդուն շարունակում է փայլել Իտալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Յուվենտուսը» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Լացիոյին»: Հաղթական գոլը 89-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփեց «Յուվեի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Դա պորտուգալացու 15-րդ գոլն էր Իտալիայի առաջնությունում: Նա հավասարվեց «Ատալանտայի» հարձակվող Դուվան Սապատային և նրա հետ ռմբարկուների մրցավազքում կիսում է 2-3-րդ հորիզոնականները: Իսկ լավագույն ռմբարկուն առայժմ Ֆաբիո Կուալյարելյան է՝ 16 գնդակ: