Իբրահիմովիչը շարունակում է MLS-ում փայլել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան MLS-ի հերթական տուրում «Լոս-Անջելես Գելաքսի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը «Տորոնտոյի» հետ խաղում (2:0) դուբլի հեղինակ դարձավ:
Ընդհանուր առմամբ մրցաշրջանի 15 խաղում 37-ամյա շվեդը 13 գոլ է խփել, և նա ռմբարկուների մրցավազքում զբաղեցնում է երրորդ տեղը:
Առաջատարը «Լոս-Անջելեսի» հարձակվող Կարլոս Վելան՝ 18 խաղում 17 գոլ: