Իբրահիմովիչը շարունակում է փայլել MLS-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լոս-Անջելես Գելաքսիի»հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը ամերիկյան MLS-ում «Դալասի» հետ խաղում (2:0) դուբլի հեղինակ է դարձել:
Մրցաշրջանի 20 խաղում 37-ամյա շվեդն արդեն 18 գոլի հեղինակ է դարձել և ռմբարկուների մրցավազքում զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ նրա թիմը 40 միավորով ընթանում է 4-րդ տեղում: