211652_close_icon
views-count6601 դիտում article-date 17:04 31-07-2018

Հայաստանում հեղափոխությունից ամիսներ են անցել, բայց մարդկանց աչքերը շարունակում են փայլել. թուրքական մամուլ

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ անվանելով այն «21-րդ դարի անարյուն հեղափոխություն», գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2018/07/31/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-Cumhuriyet-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A5%D5%B2%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6/133888]ermenihaber.am[/url]-ը։ «Թեև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից արդեն ամիսներ են անցել, բայց մարդկանց աչքերը շարունակում են փայլել, բոլորը լի են հույսով և ապագայի նկատմամբ հավատով։ Երևանցիները պատմում են, որ նախկին վախի մթնոլորտը արդեն վերացել է։ Մարդիկ ժպտում են։ Մինչև հիմա բոլոր զրույցները միայն բողոքներ էին պարունակում։ Հիմա մարդիկ մտածում են, թե ինչպես կարող են լուծումներ գտնել», -գրում է հոդվածի հեղինակ Նազան Օզջանը։ Հեղինակը նկատում է, որ Երևանում, որտեղ վերջին տարիների ամենատաք ամառներից մեկն է տիրում, երջանիկ ու խաղաղ դեմքեր են հանդիպում։ Նրանք գիտակցում են, որ փոփոխությունները մի ակնթարթում չեն լինելու, բայց հավատացած են, որ փոփոխելու ուժն իրենց ձեռքերում է։ Անգամ ծանր տնտեսական վիճակը չի ստվերում հեղափոխության երջանկությունը։ Փողոցները մինչև գիշերվա 02։00-ը լի են մարդկանցով, երիտասարդները զվարճանում են, խանութներում առևտուր են անում, ռեստորաններում ազատ տեղ գտնելը դժվար է։ Օզջանը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունն անցավ ցույցերը կազմակերպող ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին, ովքեր հանրության հետ փողոց էին դուրս եկել։ «Ամենակարևորը՝ արյուն չթափվեց։ 11-րդ օրվա վերջին, երբ Սարգսյանը հրաժարական տվեց, Երևանի փողոցներում և հատկապես Հանրապետության հրապարակում ամբոխները պարում էին», -գրում է հեղինակը։ Թերթի հետ հարցազրույցում երևանցի երիտասարդներից մեկը պատմել է, որ օրեր առաջ ՀՀ նոր վարչապետը մենակ՝ առանց թիկնապահների, քայլելով անցել է այն սրճարանի մոտով, որտեղ նա աշխատում է։ «Սովորական մարդկանց նման», -հիացմունքով հավելել է նա։ Իսկ մի կին պատմել է, թե ինչպես է նորանշանակ կրթության նախարարն աշխատանքից ազատել այն դպրոցի տնօրենին, որտեղ հակառակ հրանհանգի շարունակել են նախկինի պես ուսուցիչների համար թանկարժեք նվերների գումարներ հավաքել աշակերտներից։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.ermenihaber.am/am/news/2018/07/31/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-Cumhuriyet-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A5%D5%B2%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6/133888]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր