ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանը ընտրվելուց հետո էլ շարունակում է կապը չխզել մարզի բնակիչների հետ. ապացույցը՝ ավանդույթ դարձած հանդիպումներն են մարզի բնակիչների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հունվարի 27-ին, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արամ Խաչատրյանը հերթական հանդիպումն ունեցավ իր հարազատ մարզի բնակիչների հետ:
Իր խոստմանը հավատարիմ մնալով` պատգամավորը լսեց բնակիչներին, ծանոթացավ նրանց խնդիրներին և, ինչը ամենակարևորն է, հանդիպումը միտված էր շնորհակալություն հայտնել իրեն վստահելու համար:
Արամ Խաչատրյանը ընտրվելուց հետո էլ է շարունակում է մասնակիցը լինել ժողովրդի կյանքին և ծանոթանալով նրանց հուզող խնդիրներին, փորձում լուծում տալ դրանց:
Հանդիպումներ եղան Վահագնի, Եղեգնուտ, Դեբետ, Չկալով համայնքներում: Ինչպես մարզի գրեթե բոլոր բնակավայրերում, այստեղ ևս առաջնային տեղ է զբաղեցնում աշխատատեղերի բացակայության պատճառով գործազրկության մեծ ցուցանիշը: Ներկայացված հարցերից էին նաև աղբահանության և ճանապարհների խնդիրները:
Արամ Խաչատրյանը՝ լսելով քաղաքացիներին, խոստացավ, որ ի դեմս իրեն, ժողովրդի ձայնը միշտ էլ լսելի է լինելու խորհրդարանում:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի