211652_close_icon
views-count11437 դիտում article-date 19:51 27-01-2019

Սա տիպիկ անմարդկային վերաբերմունք է անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ. փաստաբան

Փաստաբան Արա Ղարագյոզյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «44 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորվածի անձի մահը հերթական ապտակն է ՀՀ դատական իշխանությանը: Նողկալի և զզվելի է, որ անարդարությունից ստիպված կալանավորված անձը հացադուլ է հայտարարում, իսկ պետական մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկում վերջինիս խնդիրը լուծելու ուղղությամբ։ Սա տիպիկ անմարդկային վերաբերմունք է, որը դրսևորվել է անազատության մեջ գտնվող անձի նկատմամբ։ Իսկ ինչ պայմաններում է գտնվել հացադուլավոր անձը, այդ 44 օրերի ընթացքում չեմ էլ ուզում պատկերացնել։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլավորների խուցը գտնվում է առաջին հարկում, որտեղ անտանելի գարշահոտություն, խոնավություն և հակասանիտարական վիճակ է։ Հաց բերողի մահվան համար մինչև օրս ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց, հիմա էլ այս դեպքը»,– գրել է նա։

Նմանատիպ նյութեր