33067 դիտում
19:39 25-04-2016
Անմարդկային վերաբերմունք` Երևանում 3 ապագա զինվոր ունեցող բազմազավակ ընտանիքի նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոլդովական 29/5 շենքի 63 բնակարանում նախկինում բնակվում էր Շահբազյանների բազմազավակ ընտանիքը:
2012 թվականին նրանք ծանոթանում են Արարատ Ավագյանի հետ և վերցնում գումար, որպեսզի հոգան 10-ամյա Սարգիսի հիվանդանոցի ծախսերը, քանի որ նա ուներ Երևանյան հիվանդություն: Տոկոսով վերցնում են 3 500 ԱՄՆ դոլար: Մինչև 2013 թվականը Արարատին են վճարվում տոկոսները, սակայն վերջինս զանգահարում է և հայտնում, որ նա վաճառել է իրենց 17.5 քառակուսի մետր մակերեսով բնակարանը և պատրաստվում է իրենց փոխանցել որոշակի գումար իսկ մնացածը իր պարտքն է:
Բազմազավակ ընտանիքին ստիպում է ազատել բնակարանը և նրանք հայտնվում են դրսում, ստիպված են լինում 3 օր գիշերել բաց երկնքի տակ : Հարևանները նրանց խորհուրդ են տալիս ջարդել նույն շենքի նկուղի դուռը, որտեղ կուտակվել էր մեծ քանակի կենցաղային աղբ , և բնակություն հաստատել այնտեղ:
Ընտանիքի հայրիկի՝ 37-ամյա Կամո Շահբազյանի և նրա կնոջ ՝ 33-ամյա Մանուշ Վարդազարյանի ջանքերով տարածքը մաքրվում է, ստեղծվում չնչին պայմաններ գոյատևման համար:
Այժմ Շահբազյանների բազմազավակ ընտանիքը հայտնվել է նկուղում,որտեղ մեծանում են 3 ապագա հայ զինվորներ ՝ 13-ամյա Հարությունը, 10-ամյա Սարգիսը և 8-ամյա Գևորգը: Սակայն թաղապետարանի նախկին աշխատակից ոմն Սահակը ամեն օր գալիս է այնտեղ պդնում որ տարածքը իրեն է պատկանում և նրանցից պահանջում լքել այն, անգամ սպառնում է, որ կհարուցի դատական գործ, քանի որ նկուղում եղել են թանկարժեք իրեր և այն հիմա չկա:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ընտանիքը խնդրել է վերանայել իրենց բանակարանի առք ու վաճառքի փաստաթղթերը, քանի որ համոզված են, որ իրենց բանակարանին տիրացել են կեղծիքներով, և որ գոնե այդ նկուղում իրենց չանհանգստացնեն, իրենք պայմանները կբարելավեն, քանի որ ինչպես նշեցին հարևանները` նրանք աշխատասեր մարդիկ են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)