140559 դիտում
18:14 27-01-2019
Ողբերգական ավտովթար Ապարանում. բախվել են Kia Sorento-ն ու Toyota RAV-4-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. նրանց ավտոմեքենաներից դուրս են բերել Ապարանի փրկարարներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 16:45-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 72 կմ հատվածում, Ապարանի վարչական տարածքում բախվել են Kia Sorento մակնիշի 15 ԼԼ 111 համարանիշի և Toyota RAV-4 մակնիշի 01 ML 071 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածին ու վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները, նրանց հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Վ. Մալաքյանն ու դասակի հրամանատար Հ. Գալստյանը:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչները՝ ավագ տեսուչ Սիրակ Մինասյանի գլխավորությամբ:
Ոստիկանության ծառայողները հսկողություն են իրականացնում, որպեսզի վարորդները և ավտոմեքենաները չկայանեն, մինչև դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Գևորգ Մխիթարյանի գլխավորությամբ, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում, պարզելու վիրավորների առողջական վիճակը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ապարանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր է ժամանել մի երիտասարդ, ով քթի տակ անհոդաբաշխ ու անհասկանալի բառեր արտասանելով, Kia Sorento-ի վրայից հանեց համարանիշները, սակայն ոստիկանները կարողացան այդ «լավ տղուն» կարգի հրավիրել, ով մինչ այդ առյուծ էր կտրում, դարձավ «խոնարհ հարս»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, մերկասառույց չի եղել, տեղի Ճանշինը կատարել է ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի ապացույցը ավտոմեքենաների առանց դժվարության երթեևեկությունն է նշված հատվածում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)