211652_close_icon
views-count161372 դիտում article-date 10:59 14-01-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. հրշեջ-փրկարարներն ու բժիշկները վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել մեծ դժվարությամբ. կա 1 զոհ. 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 33-ամյա Լևոն Հակոբյանի վարած Daewoo մակնիշի 30 ՍՏ 593 համարանիշի, Երևան քաղաքի Քանաքեռ 2-րդ փողոցի բնակիչ, 48-ամյա Կարեն Կիրակոսյանի վարած Opel մակնիշի 34 PO 473 համարանիշի և Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 26-ամյա Գևորգ Պապոյանի վարած Toyota մակնիշի 73 GG 377 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կ. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Գ. Պապոյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 05։30-ի սահմաններում Գ. Պապոյանը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 15 փրկարարական ջոկատը։ Օպերատիվորեն են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 հերթապահ խումբը՝ բժիշկներ Արթուր Թորոսյանի, Հասմիկ Բրուտյանի և Ջիվան Գուլքանյանի գլխավորությամբ։ Փրկարարները, բժիշկները քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ ավտոմեքենաներից դուրս են բերել վիրավորներին և տեղում բժիշկները օգնություն են ցուցաբերել նրանց, իսկ այնուհետև տեղափոխել հիվանդանոց։ Փրկարարներին ավելի շատ օգնում էին քաղաքացիները, ովքեր անգամ իրենց Mercedes մակնիշի ավտոմեքենայով հատուկ ճոպանով կարողացան ավտոմեքենաներն առանձնացնել իրարից։ Իսկ այդ աշխատանքները տևեց մոտ 50 րոպե։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արամ Մանասյանի գլխավորությամբ։ Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելուց հետո հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։ Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Լ. Հակոբյանն աշխատում է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ում՝ որպես հաշվապահական գործերով գործակալ։ [b]Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած՝ 26-ամյա Գևորգ Պապոյանն է[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0427259001484459140562504.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր