211652_close_icon
views-count45956 դիտում article-date 11:14 26-01-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Ոստիկանության Զորքերի գումարտակի շտաբի պետը Mercedes-ով 150 մետր գահավիժել է անդունդը. նրան հիվանդանոց են տեղափոխել փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ՝ 34-ամյա Հակոբ Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի 35 GN 744 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան-Արգել ավտոճանապարհի Արգել գյուղի սկզբնամասումդուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գահավիժել է անդունդը, այնուհետև բախվել քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գերեզմանների տարածքում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել գյուղացիներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Եղվարդ քաղաքի «Նաիիրի» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Հ. Հակոբյանը ծառայում է Ոստիկանության Զորքերի 1032 զորամասում՝ որպես գումարտակի շտաբի պետ, կոչումով Ոստիկանության մայոր է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր