3028 դիտում
23:38 25-01-2019
Աշոցքում ստեղծվել է դահուկային սպորտի կենտրոն
Աշոցքում հունվարի 26 –ին և 27 –ին տեղի կունենա դահուկային սպորտի փառատոն: Տղամարդիկ կմրցեն 2 կմ, իսկ կանայք ` 1 կմ մրցատարածությունում: Մրցումներ կկազմակերպվեն նաև երեխաների համար: Մասնակցությունն անվճար է, իսկ մրցանակակիրները կստանան նվերներ:
Միջոցառումը տեղի է ունենալու Եվրամիության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Նշած կազմակերպության ֆինանսական օգնությամբ կառուցվել է և մեկնարկի օրը պաշտոնապես կհայտարարվի Աշոցքի դահուկային սպորտի կենտրոնի բացումը: Նորակառույցն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Սպասվում է, որ փառատոնին ներկա կլինի նաև Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3961 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ
898 դիտում
22:06 16-04-2024
19 հայ բռնցքամարտիկներ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը