1351 դիտում
15:55 25-01-2019
Հույս ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը կդառնա Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ վարչապետն ասաց Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեզ համար առաջնահերթություն է: Հիմա Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրեր կան տեխնոլոգիական ոլորտում, և մենք հույս ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը: Իհարկե, թվային օրակարգը շատ կարևոր է նաև Եվրասիական տնտեսական միության համար: Մենք քիչ առաջ Տիգրան Սարգսյանի հետ հենց դրա մասին էինք խոսում, ես իմ ելույթում ասացի, որ ապրանքների էլեկտրոնային վերահսկողությունը կհեշտացնի Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների տեղաշարժը»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն աշխատում է այդ ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ մայիսին կներկայացնեն ԵԱՏՄ թվային օրակարգի սխեման, որը պատրաստման փուլում է: «Թվային օրակարգը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը շատ կարևոր են Հայաստանի և ընդհանրապես Եվրասիական տնտեսական միության համար»,- նշեց Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
4245 դիտում
16:04 07-06-2019
Մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք, բայց էլի ինչ-որ բան ստանալու հույս ունենք. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
613 դիտում
20:58 17-01-2025
Հունվարի 20-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց
1063 դիտում
20:45 17-01-2025
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Հասանովին 80-ամյակի կապակցությամբ հուշամեդալով է պարգևատրել
661 դիտում
20:21 17-01-2025
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ