211652_close_icon
views-count68695 դիտում article-date 12:50 25-01-2019

Արտակարգ իրավիճակ Բագրատաշենի անցակետում. հայկական 3 ավտոբուսներ, որոնք բեռնված են թուրքական հագուստով, չեն կարողանում անցնել անցակետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 5 օր է՝ արտակարգ իրավիճակ է տիրում Բագրատաշենի անցակետում։ Հայկական 3 ավտոբուսներ, որոնք բեռնված են հագուստով, չեն կարողանում անցնել անցակետը։ Հայաստանի մի քաղաքացիներ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ հագուստ են ներմուծում Թուրքիայից Հայաստան, և եթե նախկինում թույլատրվում էր մինչև 50 կգ բեռ ներմուծել ՀՀ տարածք, ապա այսօր թույլատրում են անցկացնել մինչև 25 կգ։ Ըստ նրանց հայտարարության՝ այդ նույն 25 կգ բեռը ՀՀ տարածք նույնպես անցկացնելու համար խոչընդոտներ են ի հայտ եկել։ Նրանք ասում էին, որ մաքսատան աշխատակիցները պահանջում են, որպեսզի ապրանքը ներմուծողների անձնագրերում լինի թուրքական կնիք։ Բողոքի մասնակիցները դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա զբաղվի այդ խնդրով։ Մանրամասները՝ տեսանյութում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր