Թուրքիայի հարավ-արևմուտքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա նահանգի Մարմարիս շրջանում այս գիշեր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է թուրքական DHA գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան Իզմիրում և Մուղլայի կենտրոնում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է շրջանի վարչական կենտրոն համարվող նույնանուն Մարմարիս քաղաքից 86,7 կմ հեռավորության վրա, հիպոկենտրոնը՝ 51,3 կմ խորության վրա:
Ցնցումների հետևանքով խուճապ է առաջացել շրջանի մի շարք գյուղերում, որտեղ մարդիկ մի քանի ժամով տարհանվել են: Տուժածների մասին տեղեկություններ չեն փոխանցվում: