Թուրքիայի արևմուտքում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևմտյան՝ Չանաքալլե նահանգում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է Aanadolu գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների հետևանքների չեզոքացման հարցերով վարչությանը։
Վերջինի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում՝ Այվաջիք շրջանում, կազմել է 5.3 մագնիտուդ։ Այն գրանցվել է տեղի ժամանակով ժամը 06։51-ին։ Հիպոկենտրոնը գտնվել է 9.25 կմ խորության վրա։
Ավերածությունների ու զոհերի մասին տեղեկություններ վարչությունըչի հայտնում։