211652_close_icon
views-count67165 դիտում article-date 20:18 24-01-2019

Արտակարգ դեպք Երևանում. «Ֆանտոմասը» փորձել է քննչական վարչությունից դիմել փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից փորձել է փախուտի դիել Երևանի բնակիչ, 29-ամյա Ադամ Բաղդասարյանը, ով վերջին օրերին դարձել էր «աստղ», քանի որ Երևանում գործող մի քանի Varks.am կազմակերպություններում ավազակային հարձակումներ էր կատարել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Բաղդասարյանը կարողացել է հարմարացնել և քննիչի կաբինետից դիմել փախուստի, սակայն քննչական վարչության բակում մի քանի քննիչներ ու ոստիկանության ուղեկցող գնդի ծառայողները կարողացել են «Ֆանտոմասի» դեմն առնել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/22/1115502/?fbclid=IwAR16Rcw-1dkuJf4GrblWc60HLsFggmYEcPq-pDqoXS-8kIBHK8q1G86NCF0]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 22-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, ՔՀԲ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ Երևանում հայտնաբերել էին օրեր առաջ Դավիթաշեն վարչական շրջանում Varks.am կազմակերպությունում կողոպուտ և ավազակություն կատարած կասկածյալին։ Վերջինս Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Ադամ Բաղդասարյանն էր, ում նկատմամբ հունվարի 17-ից հայտարարվել էր հետախուզում՝ ՀՀ քր. օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով և ով բերման է ենթարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ տեղափոխվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ Ա. Բաղդասարյանն այն «հերոսն» է, ով Varks.am-ում ներկայացել էր, որ ինքը «Ֆանտոմասն է» և իրեն բռնելը նույնն է, թե մարդիկ Մարս մոլորակում կերուխում անեն, սակայն Երևանի ոստիկաններն ապացուցեցին այդ «հերոսին», թե ում օրն է 40 օր, ու, որ ճիշտ է՝ իրենք Մարս մոլորակում չեն կարող քեֆ անել, բայց ինքն ու իր նմանները «բանտում ամեն օր քեֆ կանեն և քեֆի սեղանին էլ դրված կլինի բալանդը»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Ֆանտոմասը» կողոպուտ էր կատարել նաև հունվարի 9-ին Հալաբյան փողոցում գործող Varks.am-ի նկատմամբ՝ այնտեղից հափշտակելով 1 մլն 500 հազար դրամ, իսկ Դավիթաշենից հափշտակել էր 1 մլն 800 հազար դրամ։ [b]Փախուստի դիմած 29-ամյա Ադամ Բաղդասարյանն է, նույն ինքը՝ «Ֆանտոմասը»[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0169720001548347756832008.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր