211652_close_icon

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումն էլ բաց կթողնի

views-count3144 դիտում article-date 19:55 24-01-2019
Անգլիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Լոնդոնի «Արսենալը» հունվարի 25-ին սեփական հարկի տակ ընդունելու է «Մանչեսթեր Յունայթեդին»: «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի հանդիպումը, թեպետ արդեն վերսկսել է խոտածածկին գնդակով մարզումները: Նախախաղային ասուլիսում խոսելով վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին՝ Էմերին անդրադարձել է նաև Մխիթարյանին և հայտնել, նա ստիպված կլինի այս խաղին ևս հետևել տրիբունայից, քանի որ դեռ լիարժեք չի վերականգնվել ոտքի կոտրվածքից: Մխիթարյանը վնասվածքը ստացել էր Լիգայի Գավաթի՝ «Տոտենհեմի» դեմ դեկտեմբերին կայացած խաղում:

Նմանատիպ նյութեր