211652_close_icon
views-count6192 դիտում article-date 18:47 27-10-2017

Հարի Քեյնը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը առողջական խնդիրներ ունի: Անգլիացի ֆուտբոլիստը ձախ ոտքի մկաների թեթև վնասվածք է ստացել և չի խաղա ընդդեմ «Մանչեսթեր Յունայթեդի»: Սա լուրջ կորուստ է «Տոտենհեմի» համար, քանի որ Քեյնը փայլուն մարզավիճակում էր գտնվում և ներկա պահին ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուն է՝ 9 գոլով: «Բժիշկները որոշեցին ռիսկի չդիմել, որպեսզի վնասվածքը չխորացնեն», ասել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Տոտենհեմ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին՝ Երևանի ժամանակով 15:30-ին:

Նմանատիպ նյութեր