211652_close_icon
views-count5255 դիտում article-date 17:08 02-11-2016

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Ստամբուլ մեկնեց` «Ֆեներբահչեի» հետ հանդիպմանը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է թիմի կազմը, որը մեկնել է Ստամբուլ` Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում թուրքական «Ֆեներբախչեի» հետ հանդիպման համար: Թիմի կազմում հայտավորված է 21 ֆուտբոլիստ, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Ֆեներբախչեի» հանդիպմանը «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում ընդգրկված են հետևյալ խաղացողները. Դավիդ դե Խեա, Սերխիո Ռոմերո, Դեյլի Բլինդ, Ֆիլ Ջոնս, Սեմ Ջոնսթոն, Մատեո Դարմիան, Մարկոս Ռոխո, Թիմաթի Ֆոսու-Մենսահ, Լյուկ Շոու, Մարուան Ֆելաինի, Անդեր Էրերա, Հենրիխ Մխիթարյան, Խուան Մատա, Ջեյսի Լինգարդ, Պոլ Պոգբա, Մորգան Շնայդերլին, Էշլի Յանգ, Զլատան Իբրահիմովիչ, Անտոնիո Մարսիալ, Մարկուս Ռեշֆորդ, Ուեյն Ռունի: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 3-ին` Երևանի ժամանակով 22:00-ին:

Նմանատիպ նյութեր