Կառավարությունն այսօրվա նիստում ընդունված որոշմամբ՝ ՀՀ քաղաքացիները 2019թ. մարտի 3-ից առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել Հոնկոնգ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ նախագիծը մշակվել է Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի և Հայաստանի միջև պայմանավորվածության արդյունքում:«Նախագծով փոխադարձության սկզբունքով Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի կատարել փոխայցելություններ՝ երկու երկրների ԱԳՆ-ների միջև հայտագրերի փոխանակման սահմանված պահից: Այս ռեժիմը կգործի 2019 թ. մարտի 3-ից»,- ասաց Մնացականյանը:
Նախարարը նշեց, որ Հոնկոնգի քաղաքացիները Հայաստանում կկարողանան մնալ 180 օր, իսկ ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգի վարչական շրջանում կկարողանան մնալ 30 օր։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել Հոնկոնգ և այնտեղ մնալ 30 օր
2019.01.24 15:41


Twitter
Вконтакте
Одноклассники

Ամենադիտվածներ



