24391 դիտում
22:53 02-07-2019
ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 60 երկիր. Հայաստանն անձնագրերի ինդեքսում 84-րդն է
Հայաստանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 84-րդ տեղը. Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 60 երկիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ընկերության կայքում:
Առաջին տեղում են Ճապոնիան և Սինգապուրը, որոնց քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 189 երկիր: Երկրորդ տեղում են Գերմանիան, Ֆինլանդիան, Հարավային Կորեան, որոնց քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 187 երկիր, իսկ երրորդում՝ Դանիան, Իտալիան և Լյուքսեմբուրգն են՝ առանց վիզայի 186 երկիր մուտքի հնարավորությունով:
Հայաստանին հարևան Վրաստանը 52-րդն է, այդ երկրի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 113 երկիր:
Նմանատիպ նյութեր
2964 դիտում
23:12 09-07-2020
Անձնագրերի ինդեքսում Հայաստանը 80-րդ տեղն է զբաղեցնում
10952 դիտում
15:41 24-01-2019
ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել Հոնկոնգ և այնտեղ մնալ 30 օր
Այս բաժնից
1459 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
874 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին