Henley & Partners-ը հրապարակել է անձնագրային նոր վարկանշային ցանկը. որտե՞ղ կարող են մեկնել ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի
Henley & Partners միջազգային խորհրդատվական ընկերությունն աշխարհի երկրների անձնագրերի նոր ամենամյա [url=https://ru.henleyglobal.com/passport-index-form/]վարկանշային ցանկ[/url] է հրապարակել, որում նշված է, թե որ երկրների քաղաքացիներն առանց վիզայի քանի երկիր կարող են այցելել:
Ուսումնասիրվել է 200 երկիր և տարածք:
Ցանկում Հայաստանը զբաղեցրել է 76-րդ տեղը: 2018 թվականին ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց վիզայի այցելել աշխարհի 59 պետություն:
Մեր հարևան Վրաստանը զբաղեցրել է 52-րդ, իսկ Ադրբեջանը՝ 72-րդ տեղը: Ռուսաստանը հայտնվել է 49-րդ տեղում:
5-րդ տարին անընդմեջ ցանկի 1-ին տեղում է Գերմանիան։ Այդ երկրի անձնագիրը հնարավորություն է տալիս ազատ մեկնել աշխարհի 177 երկիր: Երկրորդում Սինգապուրն է (176 երկիր), երրորդում՝ միանգամից 8 պետություն՝ Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Շվեդիան, Ճապոնիան: