Վորոնեժում վթարի է ենթարկվել հայկական համարանիշով միկրոավտոբուս. վարորդը զոհվել է
Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզում այս գիշեր բախվել են Pegarus մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի միկրոավտոբուսը:
Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, Mercedes-ը եղել է հայկական համարանիշերով, իսկ վարորդը տեղում մահացել է:
Նշվում է, որ Մոսկվայի ուղղությամբ շարժվող միկրոավտոբուսը 9 մարդ էր տեղափոխում, ուղևորներից մի կին և տղամարդ ստացել են մարմնական վնասվածքներ:
Բժիշկների հավաստմամբ՝ տուժածների վիճակը ծանր չէ: Մյուս ավտոբուսում եղել է 25 ուղևոր, որոնցից ոչ ոք չի տուժել: