21435 դիտում
12:24 29-07-2019
ՌԴ-ում ՀՀ-ից մեկնած և Օմսկ ուղևորվող միկրոավտոբուս է վթարի ենթարկվել, կա 1 զոհ, 6 տուժած
Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզում մինիվենն ու մարդատար ավտոմեքենան իրար են բախվել, գրում է [url=http://www.interfax-russia.ru/Ural/print.asp?id=1050652&sec=1672&type=news&fbclid=IwAR1xhbUn4fUKdM5NTAaGG9p07L47XxeMzCaq7mN2ekEKw3aB1tHF5_f2alk]«Ինտերֆաքս»[/url] գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ Իշիմ քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղում:
«Բախվել են Հայաստանից մեկնած և Օմսկ ուղևորվող Toyota միկրոավտոբուսը և Renault Logan մակնիշի ավտոմեքենան»,- ասված է ՌԴ պետավտոտեսչության մարզային վարչության հայտարարության մեջ:
Վթարի հետևանքով 1 կին է մահացել, 6 մարդ տուժել է: Տուժածների թվում 15-ամյա դեռահաս կա:
Տարածաշրջանային ԶԼՄ-ների տվյալներով, Renault Logan-ը վարած կինն է ողբերգության մեղավորը: Նա անզգուշորեն է վարել մեքենան և բախվել միկրոավտոբուսին:
Վթարի հետեւանքով Renault Logan ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: Իր մեքենայի մեջ գտնվող 3 ուղևորները, ինչպես նաև Հայաստանից միկրոավտոբուսի վարորդը և 2 ուղևորները բժշկական օգնության կարիք ունեին:
Նմանատիպ նյութեր
12923 դիտում
16:20 11-03-2018
Ադրբեջանում 9-րդ դասարանի աշակերտների տեղափոխող միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա 19 վիրավոր
17540 դիտում
12:03 24-01-2019
Վորոնեժում վթարի է ենթարկվել հայկական համարանիշով միկրոավտոբուս. վարորդը զոհվել է
Այս բաժնից
757 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4207 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1228 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար