211652_close_icon
views-count40031 դիտում article-date 14:00 28-01-2016

Կոտայքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով «գոլդ» համարանիշով Mercedes-ով վթարի է ենթարկվել ՀՀ Քաղաքաշինության նախկին նախարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Առինջ Մոլ»-ի խաչմերուկում բախվել են Mercedes մակնիշի 777 ՏՍ 77 համարանիշի և Opel Vectra մակնիշի 34 ZA 761 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, իսկ ճանապարհը նման վիճակում է գտնվում արդեն տևական ժամանակ, ինչի պատճառով էլ հաճախակի են տեղի ունենում ավտովթարներ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Հրանտ Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիքյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվանծերը նաև ասում էին, որ Mercedes-ը պատկանում է ՀՀ Քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին և, ըստ տեղեկությունների, ավտոմեքենան վարել է Առինջ գյուղի բնակիչ, 50-ամյա Տիգրան Խաչոյանը, իսկ Opel-ը վարել է 44-ամյա Արայիկ Հովհաննիսյանը: Հավաքվածներն ասում էին նաև, որ Քաղաքաշինության նախկին նախարարը վթարից հետո մեկ այլ «յոթերով» համարներով ավտոմեքենայով հեռացել է դեպքի վայրից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր