211652_close_icon
views-count51307 դիտում article-date 21:06 23-01-2019

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Opel Vectra-ն և ВАЗ 21010-ը. կա 1 զոհ,1 վիրավոր. ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, Դիլիջանի բնակիչ, 50-ամյա Սամվել Ղուկասյանը դեպի Երևան ընթանալիս իր վարած Opel Vectra մակնիշի 35 NN 270 համարանիշի ավտոմեքենայով բախվել է համընթաց ընթացող Երևանի բնակիչ, 68-ամյա Վլադիմիր Աբրահամյանի վարած ВАЗ 21010 մակնիշի 29 ՍT 999 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վ. Աբրահամյանը և նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 62-ամյա Մարգարիտա Բարսեղյանը քաղաքացիների օգնությամբ, ովքեր Չարենցավանի բնակիչներ են եղել և երիտասարդներ, դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից Վ. Աբրահամյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վերջիններս, իմանալով, որ քաղաքացիներն են վիրավորներին տեղափոխել հիվանդանոց, իրենք նույնպես մեկնել են այնտեղ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Մելքումյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցոով տեղափոխվեցին ոստիկանության Չարենվացավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր