211652_close_icon
views-count4476 դիտում article-date 10:11 23-01-2019

Նաիրա Զոհրաբյանը ԵՄ-ից առաջարկ է ստացել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի Հայաստանը միացավ Հայաստան-ԵՄ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մշակութային բաղադրիչին, որի բյուջեն 1 մլրդ եվրոյից ավելի է: Ծրագիրը բավական լայն հնարավորություն է տալիս Հայաստանի կինոգործիչներին, թատերական արվեստի ներկայացուցիչներին և ստեղծագործող մտավորականության այլ ներկայացուցիչներին ֆինանսական աջակցության համար դիմել այդ հիմնադրամին: Նախորդ խորհրդարանում Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ի պաշտոնե զբաղվում էր Ստեղծագործ Եվրոպայի հայաստանյան գործունեության համակարգմամբ: Մեր տեղեկությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանին առաջարկվել է արդեն ԵՄ-ի կողմից ներգրավվել Ստեղծագործ Եվրոպայի ծրագրի իրականացմանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր