Ի՞նչ է Xopan.am-ը. Նաիրա Զոհրաբյանը Xopan.am կայքից sms է ստացել
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ sms է ստացել xopan.am կայքից: Պատգամավորի հարցը կառավարությանը, որը նա հնչեցրեց կառավարություն -Աժ հարցուպատասխանի ժամանակ.
«Սա ինչ է` պետական մակարդակով խրախուսվող արտագա՞ղթ»:
Հարցին պատասխանած Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ինքն էլ է ստացել նման հաղորդագրություն ու պակաս զարմացած չէ:
Նախարարը հայտնեց, որ մտադիր է հարցն ուսումնասիրել, բայց և նախնական ասաց, որ անձնական տվյալները չպետք է հասու լինեին այդ Xopan.am կազմակերպությանը: