«Լեգանեսը» բացատրություն է պահանջել Սուարեսի գոլի առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լեգանեսը» հանդես է եկել հայտարարությամբ՝ Լա Լիգայի 20-րդ տուրի խաղում (1:3) «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի գոլի առթիվ:
Հանդիպման 71-րդ րոպեին Սուարեսը մրցակցի դարպասապահ Իվան Կուելյարի հետ՝ գնդակի համար պայքարում հաղթող դուրս եկավ, սակայն ոտքով հարվածել էր նրան:
Հանդիպման գլխավոր մարզիչ Ռիկարդո Բենգոեչեան դիմել է VAR-ի օգնությանը: Մրցավարները դիտել են տեսակրկնությունն ու հաշվել գոլը:
«Ֆուտբոլային «Լեգանես» ակումբը էլեկտրոնային նաման է ուղարկել Իսպանական թագավորական ֆուտբոլային ֆեդերացիային և մրցավարների տեխնիկական կոմիտեին, որպեսզի բացատրություններ ստանա այս դրվագի առթիվ», նշված է «Լեգանեսի» հայտարարության մեջ:



