Գերմանիան Ռուսաստանից բացատրություն է պահանջել՝ ռուսաստանյան «սև ցուցակում» Գերմանիայի ութ քաղաքացիների ներգրավման հետ կապված
Գերմանիայի իշխանությունները Ռուսաստանից բացատրություններ են պահանջել՝ կապված ռուսաստանյան «սև ցուցակում» Գերմանիայի ութ քաղաքացիների ներգրավվելու պատճառների հետ: Այդ մասին ասված է Գերմանիայի ԱԳՆ հրապարակած հայտարարության մեջ: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, գերմանական արտաքին քաղաքականության գերատեսչության դիմումում ասվում է, որ Բեռլինը այդ հարցում «պնդում է թափանցիկություն», մասնավորապես, Գերմանիայի իշխանությունները պահանջում են նշել մի շարք գերմանացի չինովնիկների՝ Ռուսաստան մուտք արգելքի պատճառները: