Պենտագոնի ղեկավարը Ռուսաստանից բացատրություն է պահանջել՝ Սիրիայում թռիչքների անվտանգության հետ կապված
ԱՄՆ Պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը ռուսական իշխանություններից պատասխան է պահանջել Սիրիայում վտանգավոր թռիչքներ իրականացնելու հարցով, հաղորդում է Ria Novosti-ն:
«Նրանք պետք է դա հենց հիմա անեն»,-ասել է Պենտագոնի ղեկավարը:
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ ռուսական և ամերիկյան ռազմական գերատեսչությունները փաստաթուղթ են պատրաստում՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ավիացիոն պայքարում համագործակցելու նպատակով: Այդ մասին հայտնել էր ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը: