211652_close_icon
views-count4299 դիտում article-date 15:26 21-01-2019

Գերմանիան ռեկորդային թվով փախստականների Է արտաքսել ԵՄ-ի երկրներ. Suddeutsche Zeitung

Գերմանիայի իշխանությունները 2018 թվականի հունվարից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակաշրջանում ավելի քան 8,6 հազար ապաստան փնտրողների են վտարել Եվրամիության այլ երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է [url=https://armenpress.am/arm/news/961472.html]«Արմենպրես»[/url]-ը, հունվարի 21-ին հայտնել Է Suddeutsche Zeitung թերթը՝ վկայակոչելով Միգրացիայի եւ փախստականների հարցերիդաշնային գերատեսչության պատասխանը Ձախ կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Յելպկեի համապատասխան հարցին: Նրա տեղեկությունների համաձայն, ԳԴՀ-ի համար սա արտաքսման պատմական առավելագույն ցուցանիշն Է ԵՄ-ի սահմաններում: Արտաքսվածների թիվն զգալիորեն աճել Է նաեւ 2017 թվականի համեմատությամբ՝ 12 ամսվա ընթացքում 7 հազար 102-ից 11 ամսում հասնելով 8 հազար 658-ի: 2018 թվականին Գերմանիայում ապաստան տրամադրելու համար յուրաքանչյուր երրորդ խնդրագիրը ենթարկվել Է Դուբլինյան համաձայնագրի պայմանին, այսինքն՝ ապաստան փնտրողի համար պատասխանատվությունն ընկել Է ԵՄ-ի այլ անդամ երկրի վրա: Այդ պայմանագրի համաձայն, կոնկրետ անձին ապաստան տրամադրելու հարցով պետք Է զբաղվի այն երկիրը, որտեղ այդ մարդը գրանցվել Է առաջին անգամ Եվրոպա ժամանելուց հետո: Ոչ լրիվ 2018 թվականի ընթացքում գերմանական BAMF գերատեսչությունը ԵՄ-ի այլ երկրներ Է ուղարկել Գերմանիայում գտնվող փախստականների ընդունման ավելի քան 51,5 հազար հարցում: Ընդ որում՝ այդ հարցումներից ավելի քան 35 հազարին հավանություն Է տրվել: Պաշտոնյաները նաեւ նշում են հարցումների կատարման բաժնի զգալի ավելացում: Եթե 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել Է որոշումների ընդհանուր թվի 15,1 տոկոսը, ապա 2018 թվականին այն հասել Է 24,5 տոկոսի նշագծին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր