Պուտինը սպառնացել է ցանկության դեպքում երկու օրում գրավել Ռիգան, Վիլնյուսը, Տալինը, Վարշավան կամ Բուխարեստը. Süddeutsche Zeitung
                        24tv.ua-ն, վկայակոչելով գերմանական Süddeutsche Zeitung թերթին, հաղորդում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուին պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել է ցանկության դեպքում Կիևից բացի երկու օրում գրավել Ռիգան, Վիլնյուսը, Տալինը, Վարշավան կամ Բուխարեստը: 
Süddeutsche Zeitung  այս հարցում վկայակոչում է Ուկրաինայի նախագահի ու Եվրահանձնաժողովի ղեկավարի զրույցի կարճ արձանագրությունը, որը հայտնվել է նրա տրամադրության տակ: 
Թերթը հայտնում է,, որ այդ զրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին՝ Կիևում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

