Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան
Հունվարի 20-ին, ժամը 01:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շենավան-Արագած ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Արագած գյուղի սկզբնամասում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (4 ուղևոր) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: