211652_close_icon
views-count1980 դիտում article-date 09:01 19-01-2019

«Գազպրոմ»-ի հետ բանակցությունները եղել են ձևական. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանին վաճառվող ռուսական գազի սակագնի թանկացումը կատարվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի գծած սխեմայի շրջանակում: Գաղտնիք չէ, որ Կարապետյանը կապեր ունի «Ռուսգազարդում», և գազի թանկացումը իրականացվել է Կարապետյանի նախկինում իրականացված թալանը թաքցնելու համար: Ըստ էներգետիկ փորձագետների՝ եթե գազի գինը չթանկանար, իրական հնարավորություն կար այն իջեցնելու 15 դոլարով, չնայած այլ հաշվարկներով՝ դա կարելի էր անել մինչև 30 դոլար հազար խորանարդ մետրի հաշվարկով: Համոզելով ռուսներին բարձրացնել գազի սակագինը՝ Կարապետյանը հասել է նրան, որ իսպառ չեզոքացնի գազը սպառողներին ավելի էժան վաճառելու հնարավորությունը: Հայաստանի կողմից «Գազպրոմի» հետ բանակցում էր փոխվարչապետ, նախկինում «Արդշինինվեստ» բանկի կառավարիչ Մհեր Գրիգորյանը, ով տարբեր կապերով կապված է ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ Կարեն Կարապետյանի հետ: Վերջինս շատ լավ տեղեկացված է եղել այս սխեմայի գործարկումից, և հիմա արդեն պարզ է, որ Հայաստան-«Գազպրոմ» բանակցությունները եղել են ձևական, իսկ արդյունքը՝ կանխորոշված»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր