211652_close_icon
views-count12616 դիտում article-date 18:23 05-03-2020

«Կարող է գա ժամանակ և պարզվի, որ հարուցված քրեական այս գործը կրել է ձևական բնույթ». Աբովյանի քաղաքապետը՝ իր դեմ մեղադրանքի մասին. Aravot.am

[url=https://www.aravot.am/2020/03/05/1098099/?fbclid=IwAR0Tmr3vcLrGaFCHAqS0xqwe9dT0oM8EMi9TcfxLliqqWKamPYy89hw2RqI]Aravot.am-[/url]ը գրում է. Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը Աբովյանի նորակառույց բնակելի թաղամասում շրջայց կատարելիս՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և առաջիկայում օրենքով սահմանված հնարավոր բոլոր տարբերակներով բողոքարկումներ կիրականացնեն: Հիշեցնենք՝ դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում սկսված և իրականացվող նախաքննությամբ որոշում է կայացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վ. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315 2 հոդվածով նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, և նրան առաջադրվել է համապատասխան մեղադրանք: Լրագրողների հետ զրույցում Վահագն Գևորգյանը, ցույց տալով բնակելի թաղամասի հողատարածքները, տեղեկացրեց, որ դրանք 20 տարի առաջ աճուրդային կարգով հատկացումներ են եղել տարբեր բնակիչների և մանրամասնեց. «Մուլտի գրուպ» կոնցեռնը կանխիկ գումարով ձեռքբերում արեց այս հողատարածքները և դիմեց քաղաքապետարան՝ բնակելի կառուցապատման ծրագիր իրականացնելու հետ կապված, ինչը մենք ողջունեցինք: Հետխորհրդային ժամանակահատվածում մոտ երեսուն տարի Աբովյան համայնքում բնակելի կառուցապատման շինարարություն ընդհանրապես չէր եղել: Եվ, ընդհանրապես, Երևանից դուրս նման ծավալի շինաշխատանքներ որևէ համայնքում չեն ծավալվել: Հաշվի առնելով, որ ես եմ պաշտոնատար անձը, ես պետք է կասեցնեի, կամ քանդման որոշում կայացնեի՝ հարուցվել է քրեական գործ: Բայց ասեմ, որ երկու անգամ վարչական տույժի ենք ենթարկել կառուցապատողին՝ մի դեպքում շինարարական աշխատանքներն իր հողում առանց թույլտվության կատարելու, մյուս դեպքում համայնքային հողից դուրս գալու հետ կապված: Վիճարկելի է այդ համայնքային հող դուրս գալը, քանի որ կատարվում են գեոդեզիական աշխատանքներ, հարուցված է քրեական գործ, փորձաքննություն է իրականացվում, և առաջիկայում կպարզվի»: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/03/05/1098099/?fbclid=IwAR0Tmr3vcLrGaFCHAqS0xqwe9dT0oM8EMi9TcfxLliqqWKamPYy89hw2RqI]այստեղ[/url] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/02/1148784/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, 2019թ. հուլիսին Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին էր ուղարկվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի գրությունը ՍՊԸ կողմից իրականացվող բազմաբնակարան շենքի շինարարության ընթացքում թույլ տրված խախտումների համար վերջինիս վարչական տույժի ենթարկելուց հետո այդ խախտումները չվերացվելու, շինարարական աշխատանքները շարունակվելու մասին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 3-ի որոշմամբ փոխանակվել է համայնքային սեփականություն հանդիսացող թվով 6 հողամասերի հետ:

Նմանատիպ նյութեր